Բաղդադում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
Բաղդադի արևելքում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 70-ի: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը` հղում անելով բուժհաստատությւոնների և ոստիկանության աղբյուրներին:
Ըստ աղբյուրների, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացածների թիվը անցնում է 100-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացել է 31 մարդ:
Ըստ նախնական տվյալների, Բաղդադի ծայրամասի շիական Մադինատ-էս-Սադր թաղամասում երկու մահապարտ ահաբեկիչներ գործողության մեջ են դրել պայթուցիկ սարքերը:
Ահաբեկչական ակտի պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: