88-րդ «Օսկար»-ի ինտրիգը ևս շուտով կլուծվի (տեսանյութ)
LifeStyleԼոս Անջելեսում ավարտվում են «Օսկար» մրցանակաբաշխության արարողության նախապատրաստական աշխատանքները: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր երեկոյան: Dolby Theatre-ում 88-րդ անգամ կանվանեն «Օսկար»-ի նոր մրցանակակիրներին: Այս տարի նախատեսվում է ուղիղ 50 ոսկե արձանիկ հանձնել մրցանակակիրներին: Արարողության հեռարձակումը կարող են տեսնել աշխարհի ավելի քան 225 երկրներում: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Այս տարի թեկնածուների շարքում չկա ոչ մի սևամորթ դերասան, ինչի պատճառով ամերիկյան կինոակադեմիային մեղադրել են ռասիզմի մեջ: Հնարավոր է, այդ պատճառով էլ հաղորդումը վարելու համար հրավիրել են աֆրոամերիկացի կատակերգու Քրիս Ռոքին:
Թեկնածությունների շարքում առաջատարն է «Փրկվածը» ֆիլմը, որն առաջադրվել է 12 անվանակարգերում: Առավել ինտրիգային անվանակարգն է «Տղամարդու լավագույն դերը», որի համար պայքարում է Լեոնարդո դի Կապրիոն, ով 6 անգամ առաջադրվել է այդ անվանակարգում, սակայն դեռևս չի կարողացել հաղթել: