ՌԴ ԱԳՆ-ը պատասխանել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ «Պլան Բ»-ի առկայությունը Սիրիայում զինադադարի ձախողման դեպքում, որը նախատեսում է նաև Բաշար Ասադի` իշխանությունից հեռացում, հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
«Այս հայտարարությունն ամբողջությամբ հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներին, որոնք ընդունվել են միաձայն: Այդ բանաձևերը կիրառվել են փոխհամաձայնության արդյունքում, որոնք կողմերը հասել են Վիեննայի ձևաչափի արդյունքում, որին մասնկցել են նաև Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Թուրքիան»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հայտարարությունը:
«Մենք արդեն բոլոր մակարդակներում նշել ենք, որ ոչ մի «Պլան Բ» գոյություն չունի: Մենք համատեղ պետք է կատարենք այն, ինչի շուրջ պայմանավորվել ենք»,- հավելել է Բոգդանովը:
Նշենք, որ Սիրիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ այն դեպքում, եթե Սիրիայի իշխանությունները և նրանց դաշնակիցները «լուրջ չվերաբերվեն» հրադադարի պահպանմանը, ապա գործողության մեջ կդվի «Պլան Բ»-ն: