Ռիհաննայի նշանակված համերգը անսպասելիորեն հետաձգվել է
Ամերիկացի հայտնի երգչուհի Ռիհաննան Barclays Center-ի իր մենահամերգը տեղափոխել է շաբաթ օրվանից երեքշաբթի: Ծրագրերն անսպասելիորեն փոխվել են, որովհետև նա ընդառաջել է NBA բասկետբոլային խաղի կազմակերպիչներին:
-Ուզում եմ ներողություն խնդրել Ռիհաննայի երկրպագուներից պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնել անձամբ Ռիհաննային, որ նա հասկացավ, թե ինչ նշանակություն ունի այդ խաղը մեր քաղաքի համար: Շատ կցանկանայինք նրան խաղի ժամանակ տեսնել որպես հատուկ հյուր,- ասել է Barclays Center-ի գլխավոր տնօրենը:
Երգչուհին դեռևս չի արձագանքել, կմասնակցի խաղին թե ոչ: