Էրդողանն ընդդիմացել է Թուրքիայի դատարանի որոշման դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ չի ընդունում դատարանի որոշումը, ըստ որի՝ լրագրողների իրավունքները խախտվել են: Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Ըստ Էրդողանի, խոսքը լրտեսության մասին է, և դա ոչ մի աղերս չունի մամուլի ազատության հետ:
«Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայի թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը ձերբակալվել էին նոյեմբերին՝ մի նյութի հրապարակումից հետո, որը ցույց էր տալիս, որ Թուրքիայի կառավարությունը կարող էր օգնած լինել Սիրիայի իսլամիստներին:
Լրագրողները մեղադրվում են պետական դավաճանության, լրտեսության և կաշառակերության, ինչպես նաև ոչ հավաստի տեղեկություններ տարածելու մեջ: