Պետությունն այս մարդկանց լքել է. Հայկ Մարության
Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ Գյումրիում էի: Տիգրան Համասյանը հրաշք համերգ տվեց` բացօթյա ` դոմիկների հենց հարևանությամբ:
Ընկերներս ուզում են 13 ընտանիք փրկել, որոնք անտանելի պայմաններում են ապրում 1988-ի երկրաշարժից հետո:
Պետությունն այս մարդկանց լքել է:
Բայց մենք այդ իրավունքը չունենք. ժամանակն է գործել:
Այսօր ժամը 16:00-ին Հս. պողոտայում մեկնարկելու է դրամահավաք՝ Երևանը Գյումրու կողքին խորագրով:
Դրամահավաքը շարունակվում է»: