Սոցկայքերում Քադիրովին աջակցող ակցիա է անցկացվում
Սոցիալական կայքերում մեկնարկել է Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովին աջակցող ակցիա՝ #Ռամզանմիհեռացիր հաշթեգով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Говорит Москва» ռադիոընկերության կայքին:
«Քանի որ հանրապետության ղեկավարը հորդորել է հանրահավաքներ չանցկացնել, իհարկե, ոչ ոք չի անի դա, սակայն, միևնույնն է, համացանցում նման ակցիա արդեն անց է կացվում և տարածվում: Ամեն դեպքում այն կոչված է ցույց տալու Ռամզան Քադիրովին, որ երկրի բնակիչներն իրապես աջակցում են նրան: Եվ ոչ միայն Չեչնիայի, ալև ողջ Ռուսաստանի բնակչությունը»,- հայտնել է Չեչնիայի երիտասարդության միավորման ղեկավար Ռուստամ Տապաևը:
Ավելի վաղ Քադիրովը հայտնել էր, որ իր՝ նախագահ լինելու ժամանակն անցել է: Ռամզան Քադիրովը պատրաստ է նույնիսկ բանվոր աշխատել: