Բրեժնևայի մայրը խոսել է դստեր հղիության մասին
Երգչուհի Վերա Բրեժնևայի մայրը շատ չի տարբերվում մյուս մայրերից: Նրա համար ևս առաջնային հարց է առողջ, հանգիստ կամ սոված չէ արդյոք իր զավակը: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Ուկրաինական «Светская жизнь» ծրագրում Թամարա Գալուշկան խոստովանել է, որ աղջկանից ամեն օր հաշվետվություն է պահանջում նրա սնվելու և ընդհանրապես օրվա հետ կապված:
«Ես նրան կարող եմ քննադատել, որ շատ է աշխատում, քիչ է սնվում, քիչ է քնում և այլն:
Երգչուհու մայր խոսել է հղիության մասին լուրերի շուրջ՝ասելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Ես արդեն հոգնել եմ և նույնիսկ լաց եմ եղել աղջկաս մասին վերջերս գրված անհեթեթությունները կարդալիս: Ոչ ոք նրան այնքան լավ չգիտի, որքան՝ ես: Հիմա արդեն սկսկել եմ մի փոքր անտարբեր դառնալ այդ հրապարակումների նկատմամբ»,-ասել է Գալուշկան: