Ալլա Պուգաչովան կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել (լուսանկար)
Մաեստրո Ռայմոնդ Պաուլսը 80 տարեկան է դարձել: Նա ծննդյան առիթով մեկ հարկի տակ է հավաքել իր ընկերներին և գործընկերների: Հրավիրվածների ցանկում են եղել Պուգաչովան, Կիրկորովը, Ալեգրովան, Լեպսը, ավագ և երիտասարդ սերնդի այլ ներկայացուցիչներ:
Հյուրերին իր կերպարով հերթական անգամ զարմացրել է Ալլա Պուգաչովան,ով երգել է Պաուլսի սիրելի երգը:
Նա ներկայացել է սև , մուգ ոճային ակնոցով, բարձրակրունկերով և սև լեգինսով: Պրիմադոննայի մազերն ավելի կարճ և բաց գույն են ստացել:
«Համերգը կարող է վերջանալ, բայց այս մարդու ստեղծագործական կյանքն անվերջ է»,-ասել է Պոււգաչովան: