Անջելինա Ջոլին ճանաչվել է ամենագեղեցիկ ծերացող հայտնի մարդը
40-ամյա Անջելինա Ջոլին և 54-ամյա Ջորջ Քլունին անցել են ամենագեղեցիկ ծերացող հայտնի մարդկանց ցուցակի մեջ, որը կազմել է Mashable-ը: Ինչպես հաղորդվում է, այս աստղերը տարիքի հետ դառնում են ավելի ու ավելի լավը, ինչպես գինին:
Հնարավոր է, Անջելինա Ջոլին իսկապես գեղեցիկ է ծերանում, բայց երկրպագուներին ավելի շատ հետաքրքրում է նրա առողջական վիճակը: Վերջերս նա այցելել էր «Կունգ-ֆու Պանդա-3» ֆիլմի պրեմիերային` շոկի ենթարկելով իր նիհարությամբ: Երկրպագուները ենթադրել էին, որ Ջոլիի հյուծումը պայմանավորված է ներվային լարվածությամբ: Ըստ լուրերի, դերասանուհու և Բրեդ Փիթի միջև հարաբերություններն այնքան էլ լավ չեն:
Ընդհանուր առմամաբ ամենագեղեցիկ ծերացող հայտնի մարդկանց ռեյտինգում ընդգրկված է 40 աստղ, այդ թվում` Ջենիֆեր Լոպես, Հարիսոն Ֆորդ, Շարլիզ Թերոն, Սալմա Հայեք, Ջոան Ռոուլինգ: