Պուտինը ռիսկի տակ է դնում բոլորին, երբ փորձում է շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները պարտատոմսերի թողարկման միջոցով. Die Welt
Ռուսաստանը գտել է արևմտյան սանկցիաները շրջանցելու եղանակը և երկիր է ներգրավում լուրջ կապիտալ Երոպայից և ԱՄՆ-ից: Այս մասին հաղորդում է «Die Welt»-ը:
Մոսկվան պատրաստվում է թողարկել տասը տարի մարման ժամկետով պարտատոմսեր 3 միլիարդ դոլար արժողությամբ: Նախատեսվում է օգտվել ոչ միայն չինական, այլև եվրոպական և ամերիկյան բանկերի ծառայություններից:
Քանի որ սանկցիաները արգելում են բանկերին անցկացնել պարտատոմսերի աճուրդներ, ապա Ռուսաստանի կառավարությունը կարող է նրանցից դրամական միջոցների ստանալ այս ձևով:
«Die Welt»-ը նշում է, որ սա շատ ռիսկային քայլ է, որը հանգեցնում է «ամեն ինչ կամ ոչինչ» ռազմավարությանը: Բայց եթե Պուտինի նման քայլը հաջողությամբ պսակվի, ապա Եվրոպայի և ԱՄՆ-ի համար դա կլինի «քաղաքական ֆիասկո»:
Ըստ «Die Welt»-ի, այսպիսով Ռուսաստանը կարող է ցույց տալ, որ սանկցիաները դե ֆակտո ոչ մի դեր չեն կատարում, և Արևմուտքը չի կարող ունենալ ազդեցության ոչ մի լծակ:
Լոնդոնի «Nomura» ընկերության փարձագետ Թիմ Էշը, ով զբաղվում է զարգացող շուկաներով, կարծիք է հայտնել, որ «Մոսկվան ցանկանում է ցույց տալ Արևմուտքին, որ Ամերիկայի ազդեցությունը զգալի չէ»:
«Die Welt»-ը հավելում է, որ չնայած ԱՄՆ-ը խնդրել է բանկերին չընդունել Մոսկվայի այդ առաջարկությունը, բայց նրանցից որոշները արդեն պատրաստակամություն են հայտնել պարտատոմսերը գնելու համար: