Վերջի սկիզբը. Քիմը և Քանյեն վաճառել են իրենց երազանքների տունը
Վերջին շրջանում ավելի ու ավելի բարդ է դառնում հասկանալը, թե ինչ է տեղի ունենում Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում: Ասում են, որ զույգը բաժանման եզրին է: Իսկ վերջերս տեղի ունեցավ բավականին տարօրինակ մի դեպք: Նրանք վաճառեցին իրենց երազանքների տունը, որի վերանորոգման վրա 3 տարի էին ծախսել: Տան վերանորոգումը ավելի թանկ է արժեցել, քան հենց տուն գնելը: Ավելին, տունը վաճառվել է շուկայականից ցածր գնով: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
Զույգի երկրպագուները կասկածում են, որ դա կապված է զույգի ֆինանսական խնդիրների հետ, կամ էլ զույգը պատրաստվում է բաժանվել:
Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ Քարդաշյանն ու Ուեսթը տունը վաճառել են 18 միլիոն դոլարով` չնայած ի սկզբանե գինը եղել է 20 միլիոն դոլար: Վաճառքը տեղի է ունեցել գաղտնի, անշարժ գույքի շուկայում ոչ ոք չի իմացել դրա վաճառքի մասին: