Իրանի ընտրությունների նախնական արդյունքներով ռեֆորմատորները առաջատար դիրքերում են
Իրանի նախագահ Հասան Ռոհանիին պաշտպանող չափավոր ուժերի կոալիցիան նախնական տվյալներով հաղթանակում է համազգային խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հինգշաբթի և շաբաթ օրերին: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Թեհրանում ձայների նախնական հաշվարկից հետո ակնհայտ դարձավ, որ Ռոհանիի և նրա դաշնակից, նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի կոալիցիան կստանա մեծամասնություն և Փորձագետների խորրդում, և խորհրդարանում:
Թեհրանի ներկայացուցիչների համար խորհրդարանում հատկացվող 30 պատգամավորական տեղերից 29-ը կանցնի չափավորներին, իսկ պահպանողականներին կմնա 1 տեղ:
Նախագահի կողմից առաջնորդվող չափավոր ուժերի հաջողությունը կարող է հանգեցնել սանկցիաների հնարավորինս շուտ վերացմանը, որը Իրանի հանդեպ մտցրել էր ՄԱԿ-ը:
Տասնյակ միլիոնավոր ընտրողներ հերթ են կանգնել ընտրատեղամասերի մոտ, որպեսզի կարողանան քվեարկել: Իշխանությունները ստիպված են եղել երկարաձգել ընտրական տեղամասերի աշխատանքները, որպեսզի ընտրողները կարողանան քվեարկել: