Շուտով Թուրքիան կհայտնվի սիրիական տորնադոյի էպիկենտրոնում. նախկին դեսպան
Թուրքիայի հետ կատարվող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության դեպքերը կարելի է համեմատել միայն մի տորնադոյի հետ, որն արդեն շատ մոտ է: Այսպես է կարծում Թուրքիայի՝ մի քանի պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, նախկին դեսպան Ֆարուք Դոգօղլուն: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Ես կարծում եմ, որ Թուրքիային երկրի ներսի մի քանի ուժեր են ներքաշում պատերազմի մեջ, այլ ոչ թե ինչ-որ արտաքին ուժեր: Սա պետք է շատ լավ հասկանալ»,- հայտնել է նախկին դիվանագետը:
Նրա կարծիքով՝ Թուրքիան ոչ մի օրինական հիմք չունի Սիրիայում պատերազմի մեջ մտնելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ Արաբական երկրների լիգան, որի կազմում կա 22 երկիր, չի աջակցի Անկարայի գործողությունները Մերձավոր Արևելքում: Նախկին դեսպանը կարծում է, որ դա պետք է Անկարայի համար դառնա «կարևոր և ահազանգող ազդանշան»: