Ռուսների՝ մայիսյան տոներին Երևան գալու հետաքրքրությունն աճել է 62%-ով
Քաղաքամայր Երևանը հայտնվել է ռուսների համար մայիսյան տոներին գնալու ամենաակտուալ և պահանջված քաղաքների եռյակում: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «Skyscanner»-ի հետազոտության արդյունքներին:
Երևանը երկրորդ հորիզոնականում է. այս տարի մայիսյան տոները Երևանում անցկացնել ցանկացողների թիվը մեծացել է 62%-ով:
Մեր մայրաքաղաքն այս հարցում զիջում է միայն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին, որի նկատմամբ հետաքրքրասիրությունը մեծացել է 110%-ով: Երևանին հաջորդում է Լառնական (Կիպրոս)՝ գրանցելով 50%:
Ռուսական քաղաքների մեջ պահանջված են Սոչին (58%), Մոսկվան (22%), Կալինինգրադը (22%) և Սիմֆերոպոլը (19%):
Ինչ վերաբերում է եվրոպական քաղաքներին, դրանք հետընթաց են գրացել: Փարիզ ցանկանում է գնալ -46%-ով քիչ թվով ռուս, Բեռլին՝ -29, Միլան՝ -28: