Իմ՝ նախագահ լինելու ժամանակն անցել է. Քադիրով
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտնել է, որ իր՝ երկրի ղեկավար լինելու ժամանակն անցել է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Եթե անկեղծ լինեմ, ես գործ եմ անում, և դա ինձ մոտ ստացվում է մինչ օրս: Որպեսզի իմ անունը չօգտագործեն իմ ազգի դեմ, ես կարծում եմ, որ երկրի ղեկավարությունը պետք է ուրիշ մարդու գտնի: Ես ասում եմ՝ իմ ժամանակն անցել է: Մեր խմբում կան շատ լավ մասնագետներ»,- «НТВ» հեռուստաընկերության եթերում հայտնել է Քադիրովը:
Նա ընդգծել է, որ ամեն մարդ ունի իր սահմանները:
«Սա գագաթնակետն է: Այս սա Քադիրովի պիկն է»,- ասել է Չեչնիայի Հանրապետության նախագահը:
Փետրվարի 23-ին «ՊԱՌՆԱՍ» կուսակցության փոխնախագահ Իլյա Յաշինը հայտնել էր, որ ամեն ինչ կանեն Քադիրովի հրաժարականին հասնելու համար: