Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիայում դադարեցրել են իրենց ավիահարվածները
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը այսօր՝ ժամը 00:00-ից, դադարել են հարվածներ հասցնել «կանաչ գոտուն»՝ Սիրիայի այն շրջաններին և զինված կազմավորումներին, որոնք դիմել են հրադադար հաստատելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:
«Այսօր՝ փետրվարի 27-ին, Ռուսաստանի՝ Սիրիայում գտնվող ավիացիան դադարեցրել է իր գործողությունները»- ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկին:
Գլխավոր շտաբում նաև հաղորդել են, որ սիրիական բանակը և 17 զինված միավորումներ պարտավորվել են հետևել կրակը դադարեցնելու ռեժիմին:
«Փետրվարի 23-ին սիրիական կողմը հայտնել է, որ համաձայնել է ռազմական գործողությունները դադարեցնելու ռուս-ամերիկյան պայմանավորվածությանը: Այդ պայմաններին կհետևի նաև ևս 17 զինված կազմավորում»,- հայտնել է Ռուդսկին: