«Mercedes-Benz»-ը ռոբոտներին կփոխարինի մարդկանցով
Ընկերությունները սովորաբար իրենց աշխատակիցներին փոխարնում են ռոբոտներով, իսկ «Mercedes-Benz»-ը՝ անում է հակառակակը, որպեսզի ապահովի բարձր որակ` S դասի մեքենաների համար: Այս մասին հայտնում է News.rambler.ru-ն:
«Ռոբոտները չեն կարող հաղթահարել «Mercedes»-ի նման յուրահատկություն ունեցող մեքենայի հետ կապված դժվարություններ: Նրանք չեն կարող զբաղվել նորարարություններով, որոնք իրականցվում են»,- այս մասին հայտնել է «Mercedes-Benz» ընկերության ղեկավար Մարկուս Շեֆերը:
S դասի մեքենաների արտադրությունը տեղի է ունենում Զինդելֆինգում գտնվող մեքենաշինությամբ զբաղվող գործարանում, որn արտադրում է օրեկան 400.000 տրանսպորտային միջոց: Մինչ այլ գործարաններում ամբողջ աշխատանքը իրականացնում են ռոբոտները, «Mercedes»-ի ղեկավարությունը կարծում է, որ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի մարդկանց աշխատելու դեպքում: Մարդիկ ավելի հեշտությամբ կկողմնորոշվեն կարգավորման տարբերակների ընտրությունների հարցում, մինչդեռ, ռոբոտներին պետք է վերածրագրավորել: