Աստղեր, որոնք կսովորեցնեն, թե ինչպես է հարկավոր ծերանալ՝ առանց վախի
Ամերիկյան «Mashable» ամսագիրը հայտնել է այն աստղերի անունները, որոնցից կարելի է օրինակ վերցնել, մասնավորապես, թե ինչու չպետք է վախենալ ծերանալուց: Այդ աստղերից կարող օրինակ վերցնել բոլոր նրանք, ովքեր վախենում են ծերանալ: Այս մասին հայտնում է News.rambler.ru-ն:
Այս մարդիկ իրենց օրինակով ապացուցում են, որ դա կարելի է անել գեղեցիկ կերպով:
Տղամարդկանց թվում են՝ 43- ամյա Դուեյն Ջոնսոնը, 44-ամյա Ջոն Հեմը, 54-ամյա Ջորջ Քլունին և 73-ամյա Հարիսոն Ֆորդը:
Կանայք ցուցակում ավելի շատ են՝ 40-ամյա Անջելինա Ջոլին, 43-ամյա Սոֆիա Վերգարան, 46-ամյա Ջեննիֆեր Լոպեսը, Հոլլի Բերին, 49-ամյա Սալմա Հայեքը և այլք: