Chanel №5-ի պատմությունը կլինի ցուցադրության տեսքով
Օրերս Փարիզում հայտնի Palais de Tokyo թանգարանում կայացավ ցուցադրության բացումը՝ նվիրված լեգենդար Chanel №5 օծանելիքի պատմությանը: Լայն հասարակության համար ցուցադրությունը բաց կլինի մեկ ամսվա ընթացքում՝ մայիսի 5-ից հունիսի 5-ն ընկած ժամանակամիջոցում:
Հանդիսավոր բացման արարողության հյուրերն են եղել Վանեսա Պարադին, Օդրի Տոտուն, Կարոլ Բուկեն, Գասպար Ուեյլը և այլ աստղային հերոսներ:
Նախագծի հեղինակներն, ովքեր այս ցուցադրությունը նախ ներկայացրել են Մոսկվայի Պուշկինի անվան պետական թանգարանում, Չինաստանի ազգային գեղարվեստական թանգարանում, վերջապես Chanel-ի պատմությունը կներկայացնեն նաև փարիզցիներին:
Ցուցադրության շրջանակներում կազմակերպված կլինի ոչ միայն մեկ էքսպոցիզիա, այլև ցուցադրությունների մի ամբողջ հավաքածու, որի հյուրերը կարող են տեսնել լուսանկարներ, արխիվից իրեր և արվեստի այլ օբյեկտներ, որոնք ժամանակին ներշնչել են Կոկո Շանելին: