Ամուր անունով վագրը խանդում է Տիմուր այծին
Ամուր անունով վագրը սկսել է ագրեսիվ վարք դրսևորել մարդկանց նկատմամբ՝ խանդելով Տիմուր անունով այծին: Այս մասին LifeNews հեռուստաալիքին պատմել է Պրիմորսկի սաֆարի-պարկի աշխատակիցը:
Այգու աշխատակիցներն ուշադրություն են դարձրել Ամուրի հիվանդագին արձագանքին, երբ անձնակազմի անդամներից որևէ մեկը մոտենում է Տիմուրին: Վագրը սկսում է մռնչալ եւ թաթերով հարվածել վանդակաճաղերին:
Հիշեցնենք, որ Տիմուրի և Ամուրի ընկերության մասին հայտնի դարձավ անցյալ տարվա նոյեմբերի 26-ին, երբ այծին տարան վագրի վանդակ՝ որպես ուտելիք, սակայն վերջինն ընկերացավ Տիմուրի հետ:
Հունվարի 26-ին, սակայն, այծը փորձել էր կոտոշներով հարվածել վագրին, սակայն, անգամ, այդ ժամանակ վագրը նրան ոչինչ չէր արել: