Դի Կապրիոյի երկրպագուները դերասանի աշխատանքներով տեսանյութ են պատրաստել
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն ունի շատ հագեցած ֆիլմոգրաֆիա, և նրա մասնակցությամբ գրեթե բոլոր կինոգործերը մեծ հաջողություններ են գրանցել, սակայն նրա դերերից ոչ մեկը Լեոյին չեն բերել բաղձալի արձանիկը, որի անունն է «Օսկար»:
Շատ հավանական է, որ ողբերգության մոտեցող այս իրավիճակն իր երջանիկ լուծումը ստանա կիրակի գիշերը, և դերասանը ստանա «Օսկար» «Վերապրածը» ֆիլմի համար: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Դերասանին աջակցելու համար նրա երկրպագուները հոլովակ են պատրաստել, որում ընդգրկված են Լեոյի բոլոր կերպարները՝ առաջին հերոսից մինչև վերջին՝ «Վերապրած»-ի դերը: