Քիմն ու Քանյեն վաճառել են իրենց երազների տունը (լուսանկարներ)
Ավելի քան երեք տարի է, ինչ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը վերանորոգում են իրենց բնակարանը, սակայն, փաստորեն, նրանց բախտ չվիճակվեց ապրել այդ տանը: Ի դեպ, միայն նորոգումը աստղային զույգի համար ավելի թանկ արժեցավ, քան ինքը՝ առանձնատունը: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Զույգը վաճառել է այս առանձնատունը, այն էլ համեմատաբար մատչելի գնով: Այս արցը երկրպագուներից շատերին ստիպել է մտածել, թե զույգի ֆինանսական դրությունն այնքան էլ բարեկարգ չէ:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Քիմն ու Քանյեն տունը վաճառել են 18 միլիոն դոլարով, չնայած այն փաստին, որ շքեղ առանձնատան նախնական գինը սահմանված էր 20 միլիոն դոլար:
Զույգն առանձնատունը ձեռք էր բերել 2013թ-ին՝ 9 միլիոն դոլարով: Առքից հետո նրանք տունն իսկական դրախտի էին վերածել: