Իրանի գյուղերից մեկի բոլոր տղամարդկանց մահապատժի են ենթարկել
Իրանի հարավում գտնվող գյուղերից մեկում ողջ տղամարդկային բնակչությունը մահապատժի է ենթարկվել թմրամիջոցներ օգտագործելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Guardian»-ին:
Իրանի՝ կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Շահիդոխ Մալավերդին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Սիստան և Բելուջիստան նահանգներում: Նա չի մանրամասնել գյուղի կոնկրետ անունը և չի նշել՝ մահապատիժները տեղի են ունեցել միաժամանա՞կ, թե՞ որոշակի ժամանակահատվածի ընթացքում:
«Amnesty International» իրավապահ կազմակերպության տվյալներով՝ Իրանը մահապատիժների թվով Չինաստանից հետո երկրորդ հորիզոնականում է:
2014 թվականին Իրանում կախել են 753 մարդու, որոնցից կեսը մահապատժի է ենթարկվել թմրանյութ օգտագործելու պատճառով: