Քադիրովը հայտնել է Չեչնիայի զորամասերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառների մասին
Չեչնիայի Հանրապետության Բորզա գյուղի զորամասում ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ունեցել է առօրյա բնույթ և զինվորական պարտականությունները կատարելու հետ կապ չի ունեցել: Այս մասին «Вконтакте»-ի իր էջում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Վիճաբանության հիմք է հանդիսացել դեռև փետրվարի 23-ին տեղի ունեցած մի պատահար: Զինվորականներից մեկը նկատողություն է արել մյուսին՝ կին խոհարարի ներկայությամբ իրեն թույլ տված ոչ ցենզուրային արտահայտությունների համար: Դա հարաբերությունները պարզելու պատճառ է դարձել»,- հայտնել է Քադիրովը:
Նա հավելել է, որ քաղաքացիների մասնակցությամբ կռվի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, և ոչ մի հիմք չկա՝ խոսելու համար այն բանի մասին, թե վեճը տեղի է ունեցել միջէթնիկական խնդիրների պատճառով:
Քադիրովի խոսքով՝ որոշ ԶԼՄ-ներ փորձում են այն որակել որպես ռուսների և չեչենների միջև կռիվ, սակայն նման բան չկա, և դա պարզապես վեճ է, որը տեղի է ունեցել տղամարդկանց միջև: