Ե՞րբ տեղի կունենա Եվա Ռիվասի կարաոկե-ակումբի բացումը. Եվա Ռիվասի նոր բիզնեսը
Եվա Ռիվասն այս փետրվարին BRAVO.am-ի հետ զրույցում նշել էր, թե իր երաժշտական կարիերան երկրորդ շնչառություն է ստացել և մեծ ցանկություն ունի ծննդյան տարեդարձի օրը' հուլիսի 13-ին, Երևանում մենահամերգ տալ, սակայն երգչուհու պլանները փոխվել են. արդեն մեկ շաբաթ է, ինչ նա նոր հետաքրքրություն ունի. դարձել է մոսկովյան կարաոկե-ակումբներից մեկի տիրուհին:
«Ակումբի պաշտոնական բացումն ու անվանափոխումը «Ռիվաս»-ի տեղի կունենա իմ 26-ամյակի օրը»,-մեզ հետ զրույցում նշել է Եվան ու հավելել, որ արարողությունն ուղեկցվելու է իր համերգով, որին մասնակցելու են նաև ռուսական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ.«Կազմակերպվելու է իսկապես անմոռանալի միջոցառում, որն ուղեկցվելու է գեղեցիկ շոու-ծրագրով»:
Երգչուհու խոսքով' իր հետ աշխատելը բավական բարդ է. «Չափազանց խիստ եմ և բծախնդիր: Բայց միայն այս կերպ է հնարավոր հասնել որևէ հաջողության. ժամանակին ինձ հետ էլ նման կերպ են վարվել»:
Այն արցին, թե արդյոք կարաոկե-ակումբը նվեր է երգչուհուն, վերջինս հետևյալն է պատասխանել.«Ցավոք, այն նվեր չէ, սակայն երբևէ ձգտում չեմ ունեցել նվերներ ստանալ: Ես սովոր եմ կյանքում ամեն ինչի սեփական ուժերով հասնել»: