Լավրովը Սիրիայի հրադադարը կքննարկի Պան Գի Մունի հետ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Սիրիայի հարցի կարգավորումը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ТАСС»-ին:
Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա Ժնևում:
«Ես վստահ եմ, որ նա Սիրիայի հարցը կքննարկի արտգործնախարար Լավրովի հետ»,- նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Եվրոպայի Խորհրդին հորդորել էր աշխատել առանց երկակի ստանդարտների: