ԵՊՀ-ում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի գրքի շնորհանդեսը
Երևանի պետական համալսարանում փետրվարի 26-ին տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Չեզոք Թուրքմենստան» գրքի շնորհանդեսը:
Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովի խոսքով, երկրի մշտական չեզոքությունն ընդունված է համաշխարհային բոլոր ընկերակցությունների, այդ թվում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: «Դա դրական չեզոքություն է: Մենք միշտ հանդես ենք գալիս փոխըմբռնման և իրավահավասարության օգտին: Թուրքմենական չեզոքության բնորոշ գիծն է` պայմանավորվել բոլոր երկրների հետ, բանակցություններ վարել և վերջո ընդհանուր հայտարարի և փոխըմբռնման հասնել», - նշել է դեսպանը: