Անկարան Սիրիայում վերգետնյա գործողություններ սկսելու մտադրություն չունի
Թուրքիան մտադիր չէ միակողմանի վերգետնյա գործողություններ սկսել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
«Մենք, բազմիցս, հայտարարել ենք, որ Սիրիայում գործողություններ կսկսենք միայն Միջազգային կոալիցիայի շրջանակներում, այդ իսկ պատճառով Սիրիայում ցանկացած գործողություն Սաուդյան Արաբիայի կամ այլ երկրների հետ, քննարկման ենթակա չէ»,-ասել է Թուրքիայի նախագահի օգնականը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայում վերգետնյա գործողություններ սկսելու մասին հարցերն օրակարգային են: