«Մեդկոմ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Մկրտչյանի սպանության պահը ֆիքսել են տեսախցիկները (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Մերձմոսկվայում սպանվել է «Մեդկոմ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ «Охотничий дворик» սրճարանի մոտ «Лексус GX» մակնիշի մեքենայում կրծքի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերել են 34-ամյա Սերգեյ Մկրտչյանի դին։ Վերջինս «Մեդկոմ» ՍՊԸ-ի տնօրենն էր։
Ոտքի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ հայ՝ 34-ամյա Բաղդասարյանը։
Տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են սպանության պահը: