Լյուդմիլա Սարգսյանի և Գուրգեն Եղիազարյանի հետ անհամաձայնությունն անձնական հողի վրա չի եղել
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանն անդրադրադարձավ ՀԱԿ տարածած հայտարարությանը՝ Լյուդմիլա Սարգսյանի հայցադիմումը մերժելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ ՍԴՀԿ-ն գրանցված է եղել առաջին հանրապետության օրոք, այնուհետև վերագրանցվել են, և հիմա ՍԴՀԿ-ն 126-ամյա կուսակցություն է, որին իրավահաջորդներն իրենք են:
Նա միաժամանակ նշեց, որ կուսակցության շահը չի գերադասում մանդատ կամ պաշտոն ստանալուց. «Մենք օդից եկած մարդիկ չենք, եղել ենք կուսակցության մեջ, տարբեր պաշտոններ, պարտականություններ ստանձնելով եկել հասել ենք վարչության կազմ»:
Այսօրվա երիտասարդների մասին էլ, ովքեր ՀԱԿ-ում ցույցեր են անում այդ ժամանակ լավն էին, ինչպես իրենք, երբ Գուրգեն Եղիազարյանին ձերբակալած ժամանակ հացադուլ էին արել:
ՍԴՀԿ վարչության ատենապետի խոսքով՝ Լյուդմիլա Սարգսյանի և Գուրգեն Եղիազարյանի հետ անհամաձայնությունը եղել է ոչ թե անձնական, այլ կուսակցական հողի վրա, օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված իրենք տարբեր տեսակետներ ունեն: ՍԴՀԿ վարչության ատենապետի կարծիքով՝ 2008թ շարժումը էլ չի կրկնվի, դրա ամենամեծ ձեռքբերումներից է ազատ խոսքը, որը բավականին լավ ազդեցություն ունեցավ։