Թուրքիան շարունակում է խառնվել Իրաքի ներքին գործերին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է խառնվել Իրաքի ներքին գործերին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:
Նման հայտարարություն Լավրովն արել է ռուս-արաբական համագործակցության նախարարական 3-րդ հանդիպմանը:
«Իրաքով այն չի սահմանափակվում: Այստեղ, ինչ-որ «բլոկային կարգապահություն» պետք է աշխատի»,-ասել է Լավրովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արաբական պետությունների լիգան ողջունել է Սիրիայում հրադադարի որոշման՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի համաձայանգիրը: