Իմ սերը քո հանդեպ հավերժ է. վշտի մեջ էլ սփոփանք կա
Ես ամուսնացած եմ եղել իմ սիրելի Անդրեյի հետ քառասուն տարի: Իմ ծննդյան բոլոր տարեդարձներին նա ինձ ուղարկել է ամենագեղեցիկ ծաղկեփունջը հետևյալ բովանդակությամբ. «Իմ սերը քո հանդեպ անվերջ աճում է»:
Չորս երեխա, քառասուն ծաղկեփունջ և կյանք սիրով լցված… սրանք են այն թանկարժեք նվերները, որ մնաց ինձ իմ սիրելի ամուսնուց իր մահից հետո:
Սա իմ առաջին ծննդյան տարեդարձն էր, մենակության մեջ, անցյալի գեղեցիկ հուշերով… և հանկարծ ստանում եմ մի գեղեցիկ ծաղկեփունջ իմ անունով՝ ուղարկված Անդրեից: Ցավից և անակնկալից մի պահ մոլորված անելիքս մոռացա:
Սթափվելուց հետո զանգահարեցի ծաղկավաճառին, որպեսզի հայտնեմ թյուրիմացության մասին, և ապշեցի զարմանքից, որ ծաղկավաճառը ասաց, թե թյուրիմացություն չէ. «Ձեր ամուսինը մինչև իր մահը վճարել է կանխավ շատ տարիների համար, որպեսզի մենք ձեզ շնորհավորենք իր անունով, ձեր ծննդյան օրը, և խնդրել է երաշխավորագիր՝ պայմանը չխախտելու վերաբերյալ»: Հուզմունքից կոկորդս խեղդվեց և լսափողը դրեցի:
Շնորհավորական բացիկում գրված էր. «Իմ սերը քո հանդեպ հավերժ է»:
Հետաքրքիր աֆորիզմներ և մտքեր. ֆեյսբուք: