Մազերով դաջվածքները` նորաձևության նոր թրենդ
Մազերի նոր թրենդը դարձել է այսպես ասած «մազերի դաջվածքները»: Ինչպես հայտնում է «The Mashable»-ը` մի քանի տարի առաջ այն լայն տարածում ուներ աֆրոամերիկացիների շրջանում: Այժմ, նորաձևությունն ընդունել են նաև սպիտակամորթ կանայք:
Բրուկլինից վարսահարդար Մերեդիթ Չեսնին պատմել է, որ վարպետը սկսելուց առաջ պետք է մազերը հավասարեցնի, հասցնի միևնույն երկարության: Նախշերի ստեղծման համար օգտագործում են ինչպես սովորական ածելի, այնպես էլ՝ հատուկ կտրող սարքեր:
Գինը կախված է նկարի բարդությունից:
«Ինձ ավելի դուր են գալիս երկրաչափական պատկերները և աբստրակցիան: Ավելի բարդ է ստանալ դիմանկարներ և իրատեսական պատկերներ»,-ասել է Չեսնին:
Եվս մեկ նորարարություն է վարսահարդարումը՝ «միաեղջյուրի» նման: Այն ստանալու նպատակով պետք է մազերի մի մասը պոչ կապել, իսկ մնացածով՝ ոլորել պոչը` կոնի տեսք ստանալու նպատակով: