Դմիտրի Պեսկովը բացատրել է Պուտինի և Մեդվեդևի բացակայության պատճառը (տեսանյութ)
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է Ռուսաստանի նախագահի և վարչապետի միաժամանակյա բացակայության պատճառը: Այս մասին գրում է News.rambler.ru-ն՝ հղում տալով «РИА Новости» գործակալությանը:
Նրանք գտնվում էին Ռուսաստանի և Բելառուսիայի Միութենական պետության` Գերագույն պետական խորհրդի նիստին:
«Նրանք բոլորը` Պուտինը և Մեդվեդևը գտնվում էին Միութենական պետության տարածքում»,- այս մասին հայտնել է Պեսկովը:
Օրենսդրության համաձայն` Ռուսաստանի տարածքում նախագահի բացակայության դեպքում` նրան պետք է փոխարինի պետության երկրորդ ներկայացուցիչը: