Էլթոն Ջոնը քննադատել է Մայքլ Ջեքսոնի քրոջը
Շատ երկրպագուներ, երաժիշտներ համերգներ են կազմակերպում սիրելի արտիստի հիշատակին նվիրված: Երաժիշտների մեծ մասը նախընտրում է կենդանի հնչողությամբ հանդես գալ, քանի որ նրանք կարծում են, որ այդպես գնահատականն ավելի բարձր կլինի հանդիսատեսի կողմից: Այսպիսի կարծիք ունի նաև երգչի քույրը՝ Ջանեթ Ջեքսոնը:
«The Rolling Stone» ամսագրին տված հարցազրույցում, Էլթոն Ջոնն իր կարծիքն է արտահայտել Մայքլ Ջեքսոնի քրոջ կատարման վերաբերյալ:
Բրիտանացի արտիստն ասել է, որ ֆոնոգրամայի տակ երգելն արժանի չէ ուշադրության:
Էլթոն Ջոնը երբեք չի թաքցրել իր հակակրանքն այն երգիչ-երգչուհիների նկատմամբ, ովքեր երգում են ֆոնոգրամայով:
Նշենք, որ Ջոնը և Ջանեթը համագործակցել են նախկինում: Նրանք 1999 թվականին միասին «I Know the Truth» սինգլ են թողարկել: