Ամենանորաձև աստղն՝ ըստ Glamour ամսագրի
Հոլիվուդյան դերասանուհի Քրիստեն Ստյուարտը երկրորդ անգամ դարձել է ամենանորաձև աստղն՝ ըստ Glamour ամսագրի, չնայած նրան, որ որոշ ոճային քննադատներ պատրաստ են փակել իրենց աչքերը, երբ աստղը հերթական անգամ հասարակությանն է ներկայանում իր զգեստով:
Ամսագրի խմբագրության կարծիքով Քրիստենի մեջ ինչ-որ գրավիչ բան կա. «Ես կարող եմ տնից դուրս գալ հումորային շապիկով և կեղտոտ մազերով և հաճախ լսում եմ, որ մարդիկ նկատում են` նրա հետ ինչ-որ բան այն չէ, հնարավո՞ր է մազերի նոր սանր է հարկավոր գնել,- ասում է Ստյուարտը, նշելով, որ իրեն ոճային իկոնա իրեն չի համարում»:
Լավագույն ոճային աստղերի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է հայտնի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, իսկ երրորդում՝ քեմբրիջյան դքսուհի Քեթրինը:
Ամենաոճային հայտնիների շարքում են Էմմա Սթոունը, Թեյլոր Սվիֆթը, Վիկտորիա Բեքհեմը, Քեյթ Մոսը և Քիրա Նայթլին: