«Louis Vuitton»-ը ներկայացրել է 2016 թվականի «pre-fall» հավաքածուի հոլովակը
«Louis Vuitton»-ը ներկայացրել է 2016 թվականի` «pre-fall» հավաքածուի` ֆուտուրիստական հոլովակը: Այս մասին հայտնում է News.rambler.ru-ն:
Այն նկարահանել է Կարիմ Սալդին: Սառը տոներ, կապույտ, նեոնային գույներ, արտասովոր արտաքինով մոդելեր: «Louis Vuitton»-ի հոլովակը` «La Femme -Antitaxi» թրեքի ներքո, արագորեն տարածվում է:
Աղջիկները վարդագույն մազերով, ասիմետրիկ կտրվածքով, գրաֆիկական գծերով, լատեքսային ձեռնոցներով, բետոնային տուփեր` հագուստի տեսքով, սառը գունային երանգներ:
Այս տեսահոլովակում ամեն ինչ դինամիկ է, և դա ընդգծում է Նիկոլ Ժեսկերի հավաքածուի երիտասարդությունը և թարմությունը: