ԱՄՆ-ն Ռուսաստանին գողացված 28 փաստաթուղթ կփոխանցի
ԱՄՆ-ն Ռուսաստանին կփոխանցի պատմական 28 փաստաթուղթ, այդ թվում՝ նաև ռուս կայսրերի և Ստալինի ստորագրությամբ փաստաթղթեր: Այս մասին հայտնել է News.rambler.ru-ն:
Ինչպես հաղորդում է Kommersant.ru-ն՝ Մոսկվայում կկայանա ԱՄՆ-ի կազմակերպված հանդիսավոր երեկույթ:
Խոսքը Ռուսական պետական պատմական արխիվի մասին է: Այդ փաստաթղթերը գողացվել են 1990-ականներին: Այնուհետև, դրանք հայտնաբերվել են ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության աշխատակցների կողմից՝ 2002-2006 թվականներին: Պատմական նշանակություն ունեցող փաստաթղթերը հանվել են վաճառքի՝ աճուրդի տների կողմից:
Հայտնի է նաև այն մասին, որ փաստաթղթերը գողացվել են հայտնի սկանդալային հնեաբան Վլադիմիր Ֆայնբերգի կողմից, որը գողացել է ռուս կայսրերի 700 յուրահատուկ ինքնակենսագրական՝ 1994 թվականին, որոնք ներկայացված են եղել աճուրդում՝ 24 մլն դոլար արժողությամբ:
«Արխիվային փաստաղթերի փոխանցումը մի պետությունից մյուսը` միշտ էլ կկրի մշակութային կարևոր նշանակություն, և կխոսի լուրջ ընկերական դիրքորոշման մասին: Ներկա պահին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ոչ այդքան լուսավոր հարաբերություններից ելնելով, այդ իրադարձությունը ավելի է ուրախացնում»,- ասել է Պատմական արխիվային ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ Նատալիա Բասովսկայան: