Մերձմոսկվայում սպանվել է «Մեդկոմ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Մկրտչյանը
Հայաստանի երկու քաղաքացիների գնդակահարել են Մոսկվայի երկրամասի Շելկովոյի շրջանի Օբրազցովո բնակավայրում։
Ինչպես գրում է «МК.ru-ն՝ հղում տալով իրավապահ մարմինների տարածած հայտարարությանը, «Охотничий дворик» սրճարանի մոտ «Лексус GX» մակնիշի մեքենայում կրծքի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերել են 34-ամյա Սերգեյ Մկրտչյանի դին։ Վերջինս «Մեդկոմ» ՍՊԸ-ի տնօրենն էր։
Ոտքի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ հայ՝ 34-ամյա Բաղդասարյանը։
Դեպքի վայրում հայտնաբերել են TT մակնիշի ատրճանակ։
Նշենք, որ «Մեդկոմ» ընկերությունը զբաղվում էր բժշկական գործունեությամբ, այդ թվում՝ վարորդական վկայական ստանալու համար տեղեկանքների տրամադրմամբ։