«Ռուսական սպառնալիքը» Պենտագոնի «ամենահաջող վաճառվող» սպառնալիքն է. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հաղորդել է, որ ամերիկյան ուժայինների այն հայտարարությունները, թե Ռուսաստանին տեսնում են որպես ԱՄՆ-ի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք, կապված են Կոնգրեսում ռազմական բյուջեի քննարկումների հետ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Մեզ համար անսպասելի չէին ամերիկյան ուժայինների բարձրագոչ հայտարարությունները, որոնցով նրանք Ռուսաստանն անվանում էին ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնալիք: Նման ալիք է բարձրանում ամեն տարի: Իսկ պատճառը պարզ է` Կոնգրեսում հաջորդ տարվա ռազմական բյուջեի հաստատումը»,- նշել է նա:
Ըստ Կոնաշենկովի, պետք է հիշել, որ «ռուսական սպառնալիքը» դեռևս նախորդ տարվա կեսերին Պենտագոնի կողմից ամենահաջող «վաճառվող» սպառնալիքն էր ոչ միայն ամերիկյան Կոնգրեսին, այլ նաև ՆԱՏՕ-ի գործընկերներին: