Մոսկվայի «Пирамида» առևտրի կենտրոնն ամբողջովին հեռացվել է
Մոսկվայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ գտնվող «Пирамида» առևտրի կենտրոնն ամբողջովին հեռացվել է: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Առևտրի կենտրոնի ազատ մնացած տեղը կասֆալտապատեն: Այս կվերածվի հանրային վայրի:
«Пирамида» առևտրի կենտրոնը և այլ առևտրային կենտրոններ քանդվել են ինքնաշեն լինելու և թույլտվություն չունենալու պատճառով:
Երբ շինությունների սեփականատերերը ներկայացրել են թույլտվության մասին իրենց փաստաթղթերը և դատարանների որոշումները, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, դրան ի պատասխան, ВКонтакте-ի իր էջում գրել է.«Չի կարելի թաքնվել սեփականության մասին փաստաթղթերի ետևում, որոնք ակնհայտորեն խարդախ ճանապարհներով են ձեռք բերվել»: