«Գազպրոմ»-ը կտրուկ կրճատել է Թուրքիային գազի մատակարարումը
«Գազպրոմ» ռուսական պետական ընկերությունը կտրուկ կրճատել է Թուրքիային գազի մատակարարումը Թուրքիայի մասնավոր էներգետիկ ընկերությունների հետ գնային վեճերի պատճառով: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը` հղում անելով «Բուլգարտրանսգազ»-ի տվյալներին, որով անցնում է Ռուսաստանից Թուրքիա գազամատակարարման մոտ կեսը:
Մատակարարումների կրճատումը որոշվել էր դեռևս փետրվարի 10-ին, երբ ծավալներն անկում ապրեցին 10 տոկոսով: Փետրվարի 15-20-ը գազի մատակարարման ծավալներն իջան ևս 50 տոկոսով: Այս շաբաթ մատակարարումների ծավալն անկում է ապրել 40 տոկոսով` համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ և կազմել է 26.7 միլիոն խմ գազ:
Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ մատակարարումների հիմնական պատճառը «Գազպրոմ»-ի հետ թուրքական ընկերությունների գնային պատերազմն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի շարք թուրքական ընկերություններ զրկվել էին ռուսական գազի 10.25 տոկոս զեղչից, և զեղչեր ձեռք բերել իրանական գազի համար: