Արմեն Ջիգարխանյանը ամուսնացել է երրորդ անգամ (լուսանկարներ)
80-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանը ամուսնացել է երրորդ անգամ: Այս մասին հայտնում է Gazet.ru-ն` հղում անելով 7days.ru-ին։ Նրա կինը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է։ Զույգն ամուսնացել է Մոսկվայի Գագարինի ՔԿԱԳ-ում։ Միջոցառմանը ներկա են եղել միայն նորապսակների մտերիմ ընկերները։
Նշվում է, որ նորապսակները հատուկ ընտրել են շաբաթվա աշխատանքային օրը, որպեսզի համատեղեն պսակադրությունն ու Ջիգարխանյանի` թատրոնի առօրյա գործերը, որը ղեկավարում է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։
Զույգը 15 տարի է հանդիպում է։ 2015թ. սեպտեմբերին դերասանը ամուսնալուծվել է երկրորդ կնոջից՝ Տատյանա Վլասովայից։ Այդ ժամանակ էլ մամուլում հայտնվեց Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի առաջին հարցազրույցը, որում նա պատմել էր դերասանի հետ իր հարաբերությունների մասին։