Դիմա Բիլանը երկրպագուներին ցնցնել է իր բաց ֆոտոսեսիայով (լուսանկար)
Ռուս երգիչ Դիմա Բիլանը երկրպագուներին ցնցել է իր բաց ֆոտոսեսիայով: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Երգիչն իր միկրոբլոգում լուսանար է հրապարակել, որտեղ նա գրեթե մերկ է:
Բիլանը խոստովանել է, որ լուսանկարն արվել է մի քանի տարի առաջ, երբ նա շատ ավելի «զգույշ ու խելացի չէր»:
Երգիչը նշել է, որ գնահատում է լուսանկարը` որպես գեղարվեստական գործ:
Իր իսկ խոսքով, նա այնքան է տարվել ֆոտոսեսիայով, որ ստուդիայում սկսել է մերկ քայլել: