Քեյթ Միդլթոնը դեմ է արքայազն Հարրիի ընկերուհուն
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և 24-ամյա մոդել Քրեսսիդա Բոնասի սիրային հարաբերությունները մտահոգում են դքսուհի Քեյթին: Չնայած աջակցությանն ու խորհուրդներին, որ տալիս է Քեյթը Հարրիին, այնուամենայնիվ վերջինիս հարաբերությունն ընկերուհու հետ անհանգստացնում է Քեյթին: Հարրին կորցրել է գլուխը Քրեսսիդայի սիրուց, նույնիսկ պատրաստ է նրան բերել և ներկայացնել ընտանիքին, իսկ Քեյթ Միդլթոնն անհանգստանում է, որ մոդելը կարող է ուղղակի օգտագործել նրան:
Քեյթը շատ մտերիմ է Հարրի հետ և ցանկանում է պաշտպանել նրան: Նրան թվում է, թե մոդելը խաբում է Հարրիին,-ասել է բրիտանական պարբերականի աղբյուրը:
Այն միտքը, որ ապրելու է թագավորական ակվարիումում, վախեցնում է մոդելին: Նրա զարմուհին այդ պատճառով էլ մերժել է արքայազն Ուիլիամին: