Պուտինը մեկնել է Մինսկ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով մեկնել է Մինսկ, որտեղ մտադիր է մասնակցել Միութենական պետության գերագույն պետական խորհրդին: Այս մասին գրում է ТАСС-ը:
Ենթադվւոմ է, որ Պուտինը մինչ հանդիպումն առանձին հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ժամանակ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման եղանակներն ու միջազագային հարցեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահը փետրվարի 25-ին կայցելի Բելառուս: