Մայքլ Ջեքսոնին պատկանող 1.5 մլն դոլար արժողությամբ «Օսկար»-ն անհետացել է
Երգիչ Մայքլ Ջեքսոնին պատկանող «Օսկար»-ը մինչը այժմ չի հայտնաբերվել: Արտիստն այն «Sotheby's»-ի աճուրդում գնել էր 1.54 մլն դոլարով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Hollywood Reporter-ին:
Ջեքսոնը մահացել է 2009 թվականին՝ 50 տարեկանում: Նրա մահից հետո գույքագրում է տեղի ունեցել, սակայն «Օսկար»-ը նրանց թվում չի եղել:
Ենթադրվում է, որ լեգենդն այն պահել է Կալիֆորնիայում կամ Լոս Անջելեսի իր տանը:
Երգչի ներկայացուցիչները հայտնել են, որ նրա տանը ևս «Օսկար»-ը չի հայտնաբերվել: