Քիմ Քարդաշյանը ցանկանում է ամուսնանալ
Քիմ Քարդաշյանը մի քանի օր առաջ վերջապես ամուսնալուծվեց բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից, և հիմա անհամբեր սպասում է ամուսնության առաջարկի իր ապագա երեխայի հոր՝ Քայնե Ուեսթի կողմից: Ամռանը ծնվելու է զույգի առաջնեկը, և Քիմը ցանկանում է, որ իր երեխան ծնվի օրենքով ամուսնացած զույգի ընտանիքում: Տեղի լրատվամիջոցներից մեկի տեղեկություններով՝ Քայնեն սիրում է Քիմին և շուտով ամուսնության առաջարկ կանի. «Ամուսնության գաղափարը Քիմի մտածածը չէ: Քայնեն միշտ խոսում է իրենց ապագա պլաններին մասին և այն մասին, որ Քիմ Քարդաշյանը շուտով դառնալու է տիկին Ուեսթ»,-ասել է նրանց մոտ կանգնած աղբյուրը:
Ի դեպ, Քայնեն ցանկանում է նոր կյանքը սկսել նոր տնից, իր ապագա կնոջը տանելու է առանձնատուն, որն այժմ վերանորոգվում է, ինչն էլ հնարավոր պատճառներից մեկն է, որ ռեփերը մինչ այժմ ամուսնության առաջարկ չի արել: