Վին Դիզելը կնկարահանվի նոր բլոքբասթերում
«Paramount» ստուդիան հայտնել է «Երեք իքսեր: Քսանդերա Քեյջի վերադարձը» բլոքբասթերի եթեր դուրս գալու ժամանակահատվածը: Այս մասին հայտնում է News.rambler.ru-ն` հղում տալով «Variety» պարբերականին:
Այն կցուցադրվի 2017 թվականի hունվարի 20-ին: Գլխավոր դերակատարն է Վին Դիզելը:
Ֆիլմի նկարահանումներն անց են կացվում Տորոնտոյում: Ֆիլմի ռեժիսորն է` Դի Ջեյ Կարուզոն:
Ըստ սցենարի՝ գլխավոր հերոսը հատուկ գործկալ է, որը վերադարձել է, որպեսզի կանգնեցնի ահաբեկիչներին:
Վին Դիզելը 2015 թվականին դարձել է իր հոնորարների թվով 3-րդը` Հոլիվուդում: Նա իր տեղը զիջել է Ռոբերտ Դաունի կրտսերին և Ջեննիֆեր Լոուրենսին: Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ֆորսաժ», «Ռիդդիկ», «Կախարդների դեմ վերջին որսորդը»: